Մերձավոր Արևելքում Պուտինն իրեն օձեր սանձողի դերում չի տեսնում

- in Միջազգային
Sergey Lavrov

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գործելով Մերձավոր Արևելքում, իրեն չի տեսնում «օձեր սանձողի» դերում: Այս մասին նա խոսել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով:

Նման հայտարարություն է նա արել, մեկնաբանելով ԱՄՆ-ի ծաղրանկարը, որտեղ Պուտինը պատկերված է ձեռքերում օձերի հսկայական կծիկով՝ «Մերձավոր Արևելք» գրությամբ: Բացի այդ, նկարում Ռուսաստանի առաջնորդը ասում է. «Վերջապես Ռուսաստանն է վերահսկում իրավիճակը Մերձավոր Արևելքում»:

«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը իրեն տեսնում է օձեր սանձողի դերում: Մենք այդպես չենք դիտարկում Մերձավոր Արևելքում խաղացողներին»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն այդ տարածաշրջանում նման դիրքորոշում չունի իր գործընկերների նկատմամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...