Միասեռականներն ու ընդդիմախոսները … պոեզ են խաղում

- in Վերլուծական

Խորհրդարանում հերթական քառօրյան մեկնարկել է բուռն:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն ներկայացրել է մի քանի օրենքների նախագծեր, որոնք գլխադասային հանձնաժողովների նիստերում բացասական եզրակացություն են ստացել, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները հերթով ներկայացնում էին՝ օրակարգ ընդգրկելու ակնկալիքով, սակայն մեկը մյուսի հետևից մերժվում, որովհետև զուտ պոպուլիստական էին:

Առհասարակ ո՞րն է պատճառը, որ այսպիսի գործընթացներ են տեղի ունենում հանրապետությունում՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական ուժերի կողմից: Պատճառն այն է, որ ամենուր պարզապես պայքար է ընթանում ընդդիմության սուրբ տեղը զբաղեցնելու համար: Դրա համար պայքարողներին թերևս թվում է, որ եթե իրենք լինեն այսօրվա ընդդիմությունն, ապա հաջորդ ընտրություններում իրենք էլ կփոխարինեն գործող իշխանություններին, որն ընդամենը հայկական սինդրոմ է, ուր բացառվում կամ՝ հաշվի չի առնվում աշխարհաքաղաքական գործոնը, էլ չասած՝ հանրության կողմից գոնե փոքր-ինչ ընկալելի լինելու մասին: Խոսքն այս դեպքում իհարկե որակյալ և գրագետ հանրության մասին է:

Ահա՝ հաջորդ իշխանության մարմաջով էլ ՀՅԴ-ականները երիտասարդներին դուրս են շպրտել փողոց՝ պայքարելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականին հասնելու պահանջով: ՀՅԴ բոսսերն անգամ գիտակցում են, որ դա անհնար է, ինչպես Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելու ժամանակ, որովհետև անհիմն է ու չպատճառաբանված, սակայն երիտասարդներն անընդհատ պահանջներ էին ներկայացնում, թե մի բան անենք, պայքարենք, ահա և պայքարի են մղել ջահելությանը, մինչև էներգիաները կսպառվի, կսառչեն, կպարտվեն, որից հետո ցանկացած արտահերթ պայքարի մասին խոսքին, բոսսերը հակադարձումներ կունենան: Իսկ միևնույն ժամանակ ՀՅԴ անունը կշրջանառվի մամուլում, չեն մոռանա իրենց մասին, ընդդիմության սուրբ տեղի համար պայքարում հետամնաց կամ քնած ուժերի շարքում չեն դասվի …

Մի խոսքով, մի կրակոցով մի քանի նապաստակի հույսով, երբ անտառում անգամ նապաստակների ոտնահետքեր չկան:

Ահա այս պայմաններում ԲՀԿ-ն էլ՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությանբ անհանգստացել է, թե ահա, ՀՅԴ-ն ակտիվանում է, իսկ իրենք ասոցացվում են իշխանությունների հետ սերտ համագործակցության համատեքստում: Արդյունքում՝ մտածել ու խորհել են, սակայն պոպուլիստականից բացի այլ բան չեն երկնել, բացի միասեռականներից: Գևորգ Պետրոսյանն էլ, որ Սոցապ. անհաջող նախարարի պաշտոնից հետո մեջքն այդպես էլ չի շտկում, Գագիկ Ծառուկյանը նետել է միասեռականության դաշտ, ու երկնում է երիտասարդը, կուծքը պատռում, թե ինչպես կարելի է, կամ՝ հնարավոր … ու այսպես ամեն անգամ:

Իրականում միասեռականների մասին ավելի շատ խոսում են իրենց ընդդիմադիր հորջորջողներն ու, դրանով քարոզ իրականացնում հանրապետությունում, և իրականում գիտե՞ք, թե ինչու: Բանն այն է, որ ոչ միայն ներկա ու նախկին խորհրդարանականները, այլև դեղնակտուց ու կատարյալ անգրագետ, իրենց այլընտրանքային համարող փողոցայինները, որ մեկ տարոնմարգարյանական, մեկ ռոբերտքոչարյանական փողեր են մաշում, ամեն օր հիշեցնում են միասեռականների ոստիկանության բաժանմունք մուտք գործելու, կառավարության դիմաց հավաքվելու մասին, որտեղ հաջորդ օրն իրենք են հավաքվում ու ստանձնում այլասերվածների քարոզչության սուրբ գործն, իսկ երեկոյան իրենց գրասենյակում սեռական պոեզ խաղում:

Վերջին հատվածը թերևս առավել շատ կհետաքրքրի ընթերցողներին, սակայն ոչ որակյալ, որոնց այնուամենայիվ խոստանում ենք տեսանյութերով հրապարակումներ …

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...