Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019թ.-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին` Անդիկին:

Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Ա. Հարութունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է:

40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արեւմուտքում: Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից եւ մոտեցել մեքենային, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում` գլխին, եւ թաքնվել:

Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը, տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ եւ դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը: Ահա սա է եղել Բոլյանի` Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ 2 օր առաջ Մոսկվայում սպանված բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ամռանը, «օրենքով գող» Անդիկի սպանության կազմակերպիչը լինելուց բացի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում:

2014-ի հունվարին` Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մեղադրյալի աթոռին հայտնվեց Իսրայել Սարգսյանն ու դատարանի որոշումով 25 տարի ազատազրկման դատապարտվեց:

Իսրայելն, ի դեպ, չհամաձայնելով այդ դատավճռի հետ, այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս քրգործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ 40-ամյա չեմպիոն Աշոտ Բոլյանը:

Հենց այդ օրերին են իրավապահները կասկածել, որ նա էլ մասնակից է Ա. Սաֆարյանի սպանությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ձեռք է բերել Բոլյանի ցուցմունքը, որտեղ նա ներկայացրել է, թե «ճանաչում է ամբաստանյալին, նա հանդիսանում է իր տղայի քավորը», եւ այլ մանրամասներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...