Հերմինե Նաղդալյանի որդին ազատվեց աշխատանքից

- in Պաշտոնական
Hermine Naghdalyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`

Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»։

Նշենք, որ Հրանտ Աբաջյանը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...