ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք:

Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը նրան է ներկայացնում քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:

Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս:

Նա Գորիսում շրջայց է կատարում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

Նա ծանոթացել է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք: Նա ծանոթանում է քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով:

Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա դժգոհեց քաղաքի վիճակից, ասաց ոչ չի տեսնում այնտեղ որեւէ ծրագրի իրականացում:

«Հլը ստեղ նայի, ինչն ա՞ արած: Եթե վերջացրած չի, ինչի՞ տեխնիկա չկա էստեղ: Էն կողմից քանդած ա, էս կողմից քանդած ա, հին, բարի ժամանակներն են»,- ասաց նա` նախարար Պապիկյանին հրահանգելով պարզել, թե որն է խնդիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...