Նոր գաղտնի շարժում. Ովքեր են կանգնած դրա հետևում

- in Մամուլ
dzerq

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջև մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը:

Կառույցը ձևավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։

Հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Երևանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռևս չի իրազեկվում։

Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները և հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն, սակայն կապված չեն նախկինների հետ:

Հիմնադիրների մեջ ներգրավված են նաև Ամուլսարի և այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ։

Թե որն է իրական նպատակն ու ովքեր են կանգնած այդ շարժման հետևում, կփորձենք պարզել հաջորդիվ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...