Կոլյա Լուկաշենկոն հոր՝ Ալեքսանդրի հետ եղել է տարբեր երկրներում և հանդիպել է բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, անգամ նախագահների և Հռոմի պապի հետ:

Ժամանակ առ ժամանակ նրան տարբեր նվերներ են մատուցում: The Village Բելառուսը ներկայացրել է, թե ինչ նվերներ է ստացել երկրի գլխավոր երեխան հայ օլիգարխ Գագիկ Ծառուկյանից:

https://img.the-village.me/the-village.me/post-cover/J2MEKqx_QNVJ-9X8yDH4FA-default.png

2010. Կոնյակով տակառ հայ օլիգարխից

2010 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել, որտեղ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, որը տարբեր ձեռնարկությունների, այդ թվում «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատերն է: Եվ ահա, գործարան կատարած այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նրանց կոնյակով լի տակառ է նվիրել, որը զմռսել են և խնդրել են բացել միայն Նիկոլայ Լուկաշենկոյի հարսանիքին: Ընդ որում, Կոլյան ինքն է մի քանի սափոր կոնյակ լցրել տակառի մեջ և փակել է խցանը:

2016. Սպիտակ առյուծներ հայ օլիգարխից

2016 թվականին Գագիկ Ծառուկյանը Կոլյա Լուկաշենկոյին սպիտակ առյուծներ է նվիրել: Առյուծներին տեղավորել են Մինսկի կենդանաբանական այգում և Նիկ և Նիկա են անվանակոչել: Ուշագրավ է, որ կենդանաբանական այգին միայն երկու առյուծ է ստացել, սակայն Գագիկ Ծառուկյանը Կոլյային չորս առյուծ էր նվիրել: Թե ուր են անհետացել մյուս երկու առյուծները, հայտնի չէ: Հայկական աղբյուրները ենթադրում են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն դրանք կարող էր իր մոտ պահել: Ի դեպ, ներկայումս, Մինսկի կենդանաբանական այգու հավաքածուի նկարագրության մեջ սպիտակ առյուծներ չեն նշվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...