Ուկրաինայում բարձրաստիճան բանկիրների են ձերբակալել

- in Իրավունք
dzerbakalutyun

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ձերբակալել է 7 հոգու, այդ թվում՝ Ուկրաինայի ազգային բանկի գործող և նախկին պաշտոնյաների:

Նրանք կասկածվում են 1.2 միլիարդ գրիվնա (50 միլիոն դոլար) վարկի գումարները յուրացնելու մեջ, որը տրամադրվել է VAB բանկին 2014 թվականին: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ձերբակալվածների թվում է Ուկրաինայի ազգային բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Պիսարուկը, որն աշխատել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամում, իսկ վերջերս գլխավորել է Ուկրաինայի խոշորագույն արտասահմանյան բանկը՝ Ռայֆայզեն բանկ Ավալը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...