Պաուլո Կոելիո. «Դա հնարավոր չէ», «Ընկնելու պատճառները»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ.

Դա հնարավոր չէ

– Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը` կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,- վերադարձի´ր ինձ մոտ և տեղեկացրու` ինչ է գրված այնտեղ:

Մի անգամ, մարմնի և հոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:

– Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ»,- տեղեկացրեց նա:

– Գրությունը պատի՞ վրա էր, թե՞ դռան,- հարցրեց ուսուցիչը:

– Դռա´ն,- պատասխանեց աշակերտը:

– Լա´վ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին ու բացի´ր այն:

Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն` ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:

Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց: Եվ աշակերտը ներս մտավ:

Ընկնելու պատճառները

Աֆրիկյան շամանը աշակերտի հետ գնում էր ջունգլիներով: Թեև շամանը շատ ծեր էր, բայց քայլում էր արագ, այն դեպքում, երբ երիտասարդ աշակերտը շատ անգամներ սայթաքում էր և ընկնում:

Երիտասարդն ամեն անգամ ընկնելուց հետո
բարձրանում էր` հայհոյելով դավաճան գետնին, թքում էր ընկած տեղը և շարունակում հետևել իր ուսուցչին:

Երկար ճանապարհից հետո նրանք հասան սուրբ համարվող վայրին: Առանց կանգ առնելու` շամանը ետ դառավ:

– Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք,- հայտարարեց աշակերտը` հերթական անգամ
ընկնելուց հետո:

– Ես քեզ ինչ որ բան սովորեցրի, սակայն դու դա չհասկացար,- ասաց շամանը: Ես փորձում եմ քեզ սովորեցնել` ինչպես կարելի է կյանքում հաղթահարել սխալները:

– Իսկ ինչպե՞ս պետք է վարվեմ նման դեպքերում:

– Փոխանակ անիծելու այն տեղը, որտեղ ընկել ես, պետք է առնվազն փորձես պարզել` ինչը ստիպեց քեզ ընկնել,- պատասխանեց շամանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments