Կիրակնօրյա ընթերցումներ.

Հոգեզմայլ երաժշտություն

Մի կին գնացել էր Բրոդվեյ` ներկայացում դիտելու: Ընդմիջման ժամանակ նա դուրս եկավ` մի բան խմելու: Ճեմասրահը լիքն էր. մարդիկ ծխում էին, խոսում էին կամ խմում:

Դաշնակահարը նվագում էր, բայց ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում նրա նվագին:

Կինը խմում էր ու սովորեցնում երաժշտին:

Վերջինս կարծես ձանձրանում էր. ուղղակի իր գործն էր անում և սպասում էր, երբ պիտի ընդմիջումը ավարտվի, որ դադարեցնի նվագելը:

Երկրորդ բաժակից հետո` թեթևակի գինովցած կինը մոտեցավ դաշնամուրին:

– Դուք ոնց որ ատամի ցավ լինեք: Ինչո՞ւ չեք նվագում ինքներդ ձեզ համար,- բացականչեց նա:

Դաշնակահարը զարմացավ: Հետո սկսեց նվագել իր սիրած երաժշտությունը:

Մի քանի րոպե անց ճեմասրահում լռություն տիրեց: Երբ երաժշտությունն ավարտվեց` հիացած ծափահարություններ հնչեցին:

Մարդկային էության տարօրինակությունը

Մի պարոն հարցրեց իմ բարեկամ Ջեյմ Կոենին:

– Քո կարծիքով, մարդկային էության մեջ ի՞նչն է ամենատարօրինակը:

Կոէնը պատասխանեց.

– Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, իսկ հետո` հոգոց հանում մանկությունը հիշելիս: Կորցնում է առողջությունը հանուն փողի և անմիջապես փող ծախսում առողջությունը վերագտնելու համար:

Ապագայի մասին այնքան անհամբեր է մտածում, որ մոռանում է ներկայի մասին, այդ իսկ պատճառով չունենալով ո՛չ ներկա, ո՛չ ապագա:

Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, և մեռնում է այնպես, կարծես երբեք չի ապրել…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...