Պուտինը կատակել է Չիլինգարովի «նախագահական նկրտումների» վերաբերյալ

- in Միջազգային
Putin

Պատգամավոր Արթուր Չիլինգարովը ծիծաղեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պատահաբար կանգնելով նրա տեղը:

Կրեմլում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ նա շփոթել է իր և պետության ղեկավարի պատվանդանները:

– Դեռ շուտ է,- հնչել է դահլիճից:

– Այնտեղ դեռ վաղ է,- համաձայնել է Չիլինգարովը:

– Պետք է սկսենք ավելի ուշադիր լինել,- ի պատասխան կատակել է Պուտինը:

Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը Կրեմլում շքանշաններ և մեդալներ է հանձնել մշակույթի, բժշկության, սպորտի և արտադրության ոլորտում ակնառու նվաճումների համար. պարգևատրվել է 47 մարդ:

Մասնավորապես, «Ուրալյան ավիաուղիների» Airbus A321 ինքնաթիռի օդաչուները, որոնք արտակարգ վայրէջք էին կատարել Մոսկվայի մերձակայքում գտնվող եգիպտացորենի դաշտում, Դամիր Յուսուպովն ու Գեորգի Մուրզինը ստացել են Ռուսաստանի հերոսների կոչում, իսկ կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան ստացել է Անդրեյ Պերվոզվաննիի շքանշան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...