Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե ինչպես իրենք էին ասում` Ադրբեջանի յոթ շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելը

- in Կարծիք
Serj Robert

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ատելության քարոզի մասին խոսելիս նշեց, որ Իտալիայում թաքնված ամենահայտնի կոռուպցիոներները գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, այս մասին Փաշինյանն ասաց՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին:

«Անընդհատ ասում են ատելության քարոզ, իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը եղել է ատելությունը, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն: Երբ ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե այն էր, որ, ինչպես իրենք էին ասում` Ադրբեջանի յոթ շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելն էր, ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում: Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, որ գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, այո` վերադարձվելու է: Այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, տանելու ենք, կանգնեցնենք դատարանում, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...