ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան երևանյան երեկոն անցկացրել է ջազ-ակումբում

- in Մշակույթ
Zakharova

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: 

«Արմենպրես»–ի հաղորդմամբ, Մարիա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջում երեկոյից հրապարակել է լուսանկար, իսկ հայկական երաժշտությունից պատառիկներ տեղ են գտնել նրա «story»-ում:

«Երեկո երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...