Yntrutyun

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբխազիայի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այնտեղ ակտիվորեն քննարկվում է հայ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի մասնակցության հարցը Աբխազիայի նախագահական ընտրություններին:

Խնդիրն այն է, որ Աբխազիայում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվել է ընդդիմության թեկնածու Ալխաս Կվիցինիային, իսկ Սոչիում բնակվող մոտ 5 հազար հայեր քվեարկել են գործող նախագահ Ռաուլ Խաջինբայի օգտին:

ՌԴ-ում ապրող հայերը Աբխազիայի ընտրություններին մասնակցելու հնարավորություն չպետք է ունենային, բայց ունեցել են: Ժամանակին Ռոբսոնը դիմել էր ՌԴ իշխանություններին, որ լուծեն Սոչիում ապրող 5 հազար հայերի քաղաքացիության հարցը, բայց մերժում էր ստացել: Ռոբսոնին ընդառաջել էր Աբխազիայի նախագահ Խաջինբան՝ սոչիաբնակ հայերին կտա Աբխազիայի քաղաքացիություն մի պայմանով, որ նրանք մասնակցեն Աբխազիայի նախագահական ընտրություններին և քվեարկեն իր օգտին: Իսկ Աբխազիայի քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը մի բաժակ ջուր խմելու նման մի բան է. նրանց գրանցում և անձնագիր են տալիս Սոչիի անձնագրային բաժնում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...