cec

Հայաստանի մի քանի քաղաքացի իր հանգիստն անցկացրել է Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում, հաղորդում է Infoteka 24-ը:

Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում եղել է քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գեւորգյանը: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է, թվում էր, թե բոլոր հարցերը լուծվել են:

Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են շենքի մոտքի մոտ, նրանց վրա հարձակվել է վերոնշյալ անձը: Հարվածի հետեւանքով Երեմը ընկել է եւ կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել:

Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում:

Հարազատներին արդեն հայտնել են, որ, հնարավոր է, տվյալ դեպքում կիրառվի ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածը՝ «անզգուշությամբ մահ պատճառելը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...