Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «լավ-վատ» համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ

- in Միջազգային
trump-putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ՝ հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը:

Ռուսաստանի ղեկավարը այդ մասին խոսել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ:

Խոսքը Սիրիայի հարցում երկու երկրների փոխգործակցության մասին է միջազգային անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում:

Այս կապակցությամբ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ունեն համատեղ աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ:

«Մենք պատրաստ ենք համագործակցելու այնքան, ինչքան պատրաստ են ամերիկյան մեր գործընկերները»,- եզրափակել է Պուտինը:

Նա հավելել է, որ «առնվազն» Մոսկվան և Վաշինգտոնը համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...