mard

Նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգում ջրանցքն ընկած տղամարդուն հաջողվել է փրկել․նրա ուսապարկում գտել են կտրված ձեռքեր և տրավմատիկ ատրճանակ: Այս մասին հաղորդվել է Քննչական կոմիտեի կայքում: Տղամարդը ձերբակալվել է։

Պարզվել է, որ նա Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 63-ամյա պրոֆեսոր և պատմաբան Օլեգ Սոկոլովն է: Այժմ Սոկոլովը գտնվում է Մարիինյան հիվանդանոցում:

Սոկոլովի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ: Նախնական տվյալներով ՝ սպանվել է ուսանողուհի Անաստասիա Եշչենկոն: Նա Սոկոլովի հետ գրել է Նապոլեոնի կենսագրության մասին աշխատություն: Սանկտ Պետերբուրգում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել գիտնականի դեմ ՝ «Սպանություն» հոդվածով:

Նաստյան գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Նա ուսումնասիրել է նորագույն ժամանակների պատմություն, եղել է ասպիրանտ և վերջին երեք տարիներին մասնավոր դասեր է տվել:

Օլեգ Սոկոլովը 17-րդ դարերի Եվրոպայի պատմության վերաբերյալ մենագրությունների հեղինակ է Պատվո լեգեոնի շքանշանակիր: Ավելի վաղ Սոկոլովի մեկ այլ ուսանողուհի հաղորդել էր, որ ուսուցիչը, որի հետ նա սեռական հարաբերություն է ունեցել, ծեծի է ենթարկել իրեն: Գործը, սակայն, դատարան չէր հասել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...