Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի, ամբողջն էր իրենն ու այսօրվա վախը

- in Վերլուծական
serzh-sargsyan

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ այլ երկրում անշարժ գույք չունի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Երրորդ նախագահի գրասենյակը։

«Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին: Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի»,- նշված է Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ։

Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը վերջին երկու օրերին կարծես պայքարում է յուրայինների դեմ, նրան անընդմեջ հանգիստ չեն տալիս իր անվտանգության խնդիրներն ու ստիպված մեկնում է Խորվաթիա, բարձրանում ԵԺԿ ամբիոն ելույթի, Եվրոպայից սկսում հիշեցնել իր մասին:

Ի պատասխան, Արմեն Աշոտյանը փորձում է բախտագուշակի պատմուճան հագցնել շեֆին ու հիշեցնում է, թե իբր Սերժ Սարգսյանը դեռևս Արմենիա Մարիոթում կանխատեսել է, թե մեկուկես տարի հետո Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Իտալիայում, ինքը՝ ԵԺԿ-ում:

Հիմա էլ մաքուր ձեռքերի քաղաքականություն է սկսում Սերժ Սարգսյանն՝ իբրև թե ինքը մասնակից չի եղել ոչ մի թալանին, իր համար անշարժ գույք անգամ չի ստեղծել Հայաստանում, ինչ ունի ընդամենը Լեռնային Ղարաբաղում է, մի բան էլ իր կողմից հեղինակություն ձեռք բերված Ծռերին համարում է բանսարկու ու ահաբեկչական ուժ: Սա էլ ի դեպի կարգով ընդամենը:

Մինչդեռ հանրությունը թերևս լավ է հիշում, որ անգամ ամենափոքր պաշտոնն ու դիրքը, ընդդիմադիր դաշտի ականապատումը Սերժ Սարգսյանի մտածողության և վարած քաղաքականության հիմնաքարերն են եղել: Այնպես որ, եթե անգամ իսկապես ասվում է, որ նա անշարժ որևէ գույք չունի Հայաստանում, դա այն բանի արդյունքը չէ, որ Սերժ Սարգսյանը սուրբ հայրենասեր է, այլ այն բանի, որ նա համոզված էր, որ ինքը հավերժ է իշխանության բարձունքում, իսկ քրեաօլիգարխներն իր սպասարկուները, սեփականն ունենալու կարիքը չուներ, ամբողջն էր իրենը, իսկ այդ մասին նրա ականջներին շշնջում էին այն յուրայինները, որոնցից էլ այսօր վախենում է նույն ականջատեր Սերժ Սարգսյանը:

Սիմոն Սարգսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...