Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին

- in Մամուլ
Arthur Baghdasaryan

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը հերքում է, որ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհվել է և դարձել Եվրոպական համալսարանի սեփականությունը, սակայն առկա է այս դրվագով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ և ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են հիշյալ պանսիոնատը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու մեջ:

Հարցն այն է, թե ինչու պետք է 5 մլն դոլար արժեցող պետական գույքը անհատույց տրվեր Եվրոպական համալսարանին, որի հոգաբարձուների խորհրդի մշտական նախագահը Արթուր Բաղդասարյանն է: Արդյո՞ք սա ևս 2008թ. նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանի կողմից ընդդիմադիր դաշտից դեպի Սերժ Սարգսյան թռիչքի փոխհատուցման շրջանակում չի տեղի ունեցել»:

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին» վերտառությամբ հրապարակված հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհելու և այն Եվրոպական համալսարանի սեփականությունը դարձնելու դեպքի առթիվ քրեական գործ չի քննվում: Հետևաբար թերթի հրապարակումն այդ մասին իրականությանը չի համապատասխանում:

«Ժամանակ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց:

ՀՀ քննչական կոմիտե

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...