Նոյեմբերի 22-ին, կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո» սրճարանի այցելուների ուղղությամբ։

Դրա հետևանքով մահացու վիրավորվել է երկու տղամարդ, որոնք քրեական հիերարխիայում բարձր կարգտավիճակ են ունեցել։ Խոսքը 38-ամյա Աստամուր Շամբայի (Աստիկ) և նրա հասակակից Ալխաս Ավիձբայի (Խասիկ) մասին է։

Նշվում է, որ Շամբան մահացել է տեղում, իսկ Ավիձբան՝ ավելի ուշ։

Հրաձգության հետևանքով տուժել է նաև մեկ տղամարդ և հաստատության մատուցողուհին։ Նրանք ծանր վիճակում հիվանդանոցում են։

Ավելի ուշ իրավապահները Սուխումիի շրջաններից մեկում այրված ավտոմեքենա են հայտնաբերել, որով, ենթադրաբար, մարդասպաններն անհետացել են հանցանքի վայրից։
Ուրբաթ կեսօրին Սուխում կատարված սպանության կասկածյալները կարող էին դեպի Վրաստան փախչել։ Հետևաբար, Ինգուր գետով անցնող պետության սահմանը փակ է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի հատուկ ծառայության աղբյուրին: Նրա պնդմամբ՝ սահմանափակումները ժամանակավոր են, սակայն հայտնի չէ, թե սահմանը երբ կբացվի։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...