Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել», – ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...