Vitali Balasanyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գործունեությունը ամբողջովին ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից:

Վերջինս է հանձն առել ամբողջովին ֆինանսավորել նաև Բալասանյանի նախընտրական քարոզարշավը:

Բալասանյանն այլընտրանք չի էլ ունեցել, քանի որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է նրա ընտրարշավը ֆինանսավորելու առաջարկից: Հիմա Բալասանյանը ստիպված է փոխհատուցել իրեն տրված գումարը, այդ թվում՝ Քոչարյանի օգտին ստորագրահավաք կազմակերպելով»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...