Մոսկվայի կենտրոնում մի քանի տասնյակ բակ մաքրողներ ծեծկռտուք են սարքել, հաղորդում է REN TV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։ Ժապավենում երևում է՝ ինչպես մի կողմը փորձում հասնել մյուսի հետևից, իսկ հետո սկսվում է ձեռնամարտը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն առնվազն 10 մարդու է ձերբակալել։ Միջադեպի պատճառը հայտնի չէ։

Որոշ տեղեկությամբ՝ ծեծկռտուքին մասնակից մարդկանց մի մասը որպես զենք գործածել է բահերն ու երկաթներ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...