Դեկտեմբերի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում գյուղապետերի և ավագանիների ընտրություններ են: Արարատի մարզի Տափերական գյուղում համայնքապետի ընտրությունն է, որտեղ առաջադրվել են միանգամից 8 թեկնածուներ: 

Տափերականի նախկին ու երկարատև կառավարած գյուղապետ Միհրան Մանասերյանը չի առաջադրվել ու թերևս դա է պատճառը, որ թեկնածուներն այսքան շատ են 2 ընտրատեղամաս ու մոտ 3 հազար ընտրող ունեցող գյուղում: Թեև՝ չի բացառվում նաև գյուղապետի թեկնածուներից մեկի կողմից դրածո մի քանի թեկնածուների առաջադրման հանգամանքը, սակայն այդ մասին առանձին վերլուծական հոդվածում, որտեղ կլինի նաև մեր լրագրողներ Տաթևիկ Ղարաքեշիշյանի և Աշխեն Գասպարյանի առանձնազրույցները շարքային տափերականցիների հետ՝ հարցումով, թե եթե այսօր լիներ ընտրությունն, ապա ո՞ւմ կընտրեիք …

Ինչպես նաև՝ առաջիկայում կներկայացնենք մեր տեքստային հարցազրույցները գյուղապետարանի ևս անկուսակցական թեկնածուներ՝ գյուղապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Խաչատրյանի և ԱԺ պատգամավորի օգնական Գագիկ Նազարյանի հետ: Մհեր Ղազարյանը հանդիպելու ժամանակ չուներ՝ գնում էր Արտաշատ՝ մարզպետարան, նրա հետ մի երկու բառ փոխանակեցինք հեռախոսով, Ոսկան Միսակյանն արդեն մարզպետարանում էր, Արմեն Տոնապետյանը՝ Արտաշատի հիվանդանոցում, իսկ Ազիզ Հովսեփյանը՝ Սպայկայի ջերմոցների կառավարման համակարգերի վրա էր աշխատում՝ շատ պատասխանատու աշխատանքում, ու տասը րոպեով անգամ չէր կարող առանձնանալ ու զրուցել մեզ հետ:

Իսկ ստորև ներկայացնում ենք մեր տեսահարցազրույցը Տափերական գյուղի համայնքապետի անկուսակցական թեկնածուներից, նախկին զինվորական Վահիկ Հարությունյանի հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...