Տուսկը Ռուսաստանը Եվրամիության «ռազմավարական խնդիր» է անվանել

- in Միջազգային
em

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 13-ին, Բրյուգեում, Եվրոպայի քոլեջում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Եվրամիության երկրների առաջնորդներին փորձել է համոզել, որ Ռուսաստանի Դաշնությունը միության «ռազմավարական խնդիրն» է:

«Գրեթե ամեն շաբաթ ես ստիպված էի հրապարակայնորեն հիշեցնել, որ Ռուսաստանը մեզ համար ոչ թե ռազմավարական դաշնակից է, այլ ռազմավարական խնդիր: Ինձ նույնիսկ մոլագար էին անվանում այն բանի համար, որ ես այդքան կենտրոնացած եմ այդ թեմայի վրա»,- Տուսկին է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Օգոստոսին Տուսկը հայտարարել էր, որ ՌԴ-ին G7 գագաթնաժողովին չհրավիրելու պատճառները միայն ավելանում են, այդ պատճառով ավելի լավ է նրա փոխարեն Ուկրաինային կանչել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...