Նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիան ավարտվեց ուշ գիշերին:

Այսօր «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու երեկ ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Նշենք նաև, որ ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի խոսքով, այսօր ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց ակցիան կվերսկսվի: Իսկ մինչ այդ, ակցիայի մասնակիցները ընդդիմադիր առաջնորդների հետ կհայտնեն գործողությունների ծրագրի մասին:

«Կուսակցությունների հետ խորհրդատվություններ կանցկացնեն, որոշում կկայացնենք։ Անկեղծ ասած, դեռ հետագա գործողությունների ծրագիր չունենք»,- հայտարարել է Դիղմելաշվիլին:

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում է անցկացրել՝ պարզելով, որ եթե Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանան վաղը, իշխող «Վրացական երազանքը» կստանա 23%, իսկ ընդդիմությունը՝ 41%, հայտնում է apsny.ge-ն:

Հարցվածների 32%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին կքվեարկի: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» օգտին պատրաստ է քվեարկել 15%-ը, «Եվրոպական Վրաստան-Ազատ դեմոկրատների օգտին»՝ 5%-ը, Լեյբորիստական կուսակցության օգտին՝ 5%-ը: Մյուս կուսակցությունները կստանան 5%-ից պակաս քվեներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...