Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նոյեմբերի 7-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Միջնորդության վերաբերյալ իրենց առարկություններն էին ներկայացրել մեղադրող կողմը և տուժողների ներկայացուցիչները:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...