Serj Robert

Ղարաբաղյան հակամարտությունը հայաստանցիների ու ընդհանրապես հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերն է:

Ասվածի տրամաբանությունից ելնելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու պատերազմի այլընտրանքի հավանականությունը ըստ էության պետք է դիտարկվեին քաղաքական ու հանրային դիսկուրսի առաջնային առարկաները:

Բայց, ցավոք սրտի, համանման դիսկուրս գոյություն չունի, չկա ու երբևէ չի էլ եղել: Առաջին հայացքից միտքն այս առնվազն տարօրինակ է ու ինչու չէ նաև զավեշտալի: Եթե Ղարաբաղյան հակամարտությունը ամենակարևոր մարտահրավերն է, ապա ինչպե՞ս է հնարավոր դրա շուրջ ծավալվող դիսկուրսի չգոյությունը, չէ՞ որ քաղաքական ուժերը, հանրությունն ու քաղաքացիական հասարակությունը ամեն մի պատեհ առիթի պարագայում պետք է քննարկումներ նախաձեռնեին դրա վերաբերյալ:

Քաղաքագետներից ու փորձագետներից շատերը կարող են պնդել, որ դիսկուրսի բացակայությունը պայմանավորված է հիմնախնդրի վերաբերյալ հանրության զգայուն մոտեցմամբ: Վերոնշյալ հիմնավորման մեջ իհարկե կան իրականության որոշակի տարրեր, բայց պետք է արձանագրենք, որ դրանք չնչին են: Հանրության զգայական մոտեցումը չի կարող վճռական պատճառ լինել, քանի որ համաշխարհային պատմության պրակտիկան փաստում է, որ նույնիսկ ամենապայթունավտանգ հիմնահարցերը կարող են դառնալ բանական քննարկման առարկա: Հայ ժողովուրդն էլ այս տեսանկյունից բացառություն չէ, քանի որ մենք էլ ապրում ենք այս մոլորակի վրա ու ունակ ենք ինչ-որ հարցեր քննարկել:

Լա՛վ, եթե վճռական ու վերջնական պատճառը հանրության զգայուն արձագանքը չէ, ապա ո՞րն է ի վերջո բանական խոսքն ու քննարկումը արգելակող բուն խնդրո առարկան: Իհարկե պատճառները բազմաթիվ են՝ պատմականից մինչևը մշակութային, քաղաքականից մինչև քաղաքակրթական: Փաստորեն գործ ունենք պատճառների համալիր ներգործության հետ: Բայց պետք է նաև փաստենք, որ բոլոր այս խնդրիրները այդ նույն համալիր ներգործության տրամաբանությամբ կարող են լուծվել ու մղվել երկրորդական պլան: Պատմական ու մշակութային, քաղաքական ու քաղաքակրթական պատճառները կարևորվում ու սուր երանգավորում են ստանում հատկապես այն ժամանակ, երբ դրանք ներքաշվում են պոպուլիզմի ու դեմագոգիայի մանիպուլյացիոն շղթայի մեջ: Այսինքն առաջինները երկրորդի ածանցյալներն են, ու հակամարտության պատմական բաղադրիչը կոնֆլիկտային է դիտարկվում, երբ այն դառնում է մանիպուլյացիայի թիրախ:

Փաստորեն կարող ենք արձանագրել, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրսը մղվել է ետին պլան, ու դրան փոխարինելու են եկել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը:

Արատավոր այս իրավիճակի առաջնային պատասխանատուները իշխանություններն են՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Երկրորդ ու երրորդ նախագահներն իշխանության են եկել Ղարաբաղյան հակամարտության միջոցով ու բնական է, որ համակարգի շարունակականությունն էլ ապահովել են հենց այդ նույն հիմնախնդրի շահարկման հաշվին: Այսինքն այս երկուսը պատերազմի տրամաբանական արտադրանքներն են ու իրենց քաղաքական գոյությունն էլ մշտապես արդարացրել են պատերազմով կամ էլ դրա սպառնալիքով: Այլ առաքելություն ու գոյության այլ իմաստավորում նախորդ երկու ռեժիմները երբևէ չեն ունեցել:

Բնական է, իրավիճակն այս չէր կարող անհետևանք մնալ, քանի որ պատերազմի գաղափարական հիմքերի վրա գոյություն ունեցող ռեժիմը պետք է էլ ավելի խորանար գաղափարական այդ փակուղու մեջ: Արդյունքում քաղաքական դիսկուրսի առաջնային թիրախներն են դառնում պատերազմի քարոզչությունը, նացիոնալիստական դեմագոգիան, «ոչ մի թիզականությունն» ու ռազմահայրենասիրական պատրանքները:

Խնդիրն այն է, որ այլ ելք չկար, Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մնալու այլ տարբերակ չունեին ու տրամաբանորեն ժողովրդին պետք է կերակրեին քաղաքական այդ միֆերով:

Պարզապես ընդդիմադիրներին չեզոքացնելու ու հեղափոխական օջախները բնում խեղդելու այլ ճանապարհ չկար: Միայն այդպես էր հնարավոր արդարացնել կոռուպցիան ու թալանը, բռնությունն ու ճնշումները: Իբրև թե թալանում են, բայց Ղարաբաղի հարցում անզիջում են ու վճռական: Ի դեպ Սերժ Սարգսյանն էլ իր երրորդ ժամկետի գնալու արկածախնդրությունը փորձում էր արդարացնել հենց Ղարաբաղյան հակամարտության գոյությամբ, իբրև թե հենց նա էր անվտանգության միակ ու բացառիկ երաշխավորը:

Հեղափոխությունից հետո թվում էր, թե քաղաքական ու հանրային փոխհարաբերությունների արատավոր այս կերպը կչեզոքացվի ու կկազմաքանդվի: Բայց արդեն ուշ է: Իսկապես ուշ է, քանի որ 20-ամյա հետևողական քարոզչության արդյունքում խզում է արձանագրվել, իրականությունն ու գաղափարական ընկալումները կարծես թե կապ չունեն իրար հետ, անհամապատասխան են ու իրարամերժ: Այսինքն ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ իրականությունն ու մարդկային ընկալումները մարտնչում են միմյանց դեմ, գործ ունենք անհաշտ ու խորթ բևեռների հետ:

Խզումն այս իսկապես չափազանց լուրջ մարտահրավեր է: Կառավարության, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների առաջնային խնդիրն է գոնե գաղափարական հարթության մեջ հաշտեցնել իրականությունն ու ու դրա վերաբերյալ կեղծ պատկերացումները: Մարդկային զանգվածները ապրում են Արտաշես 1-ի ու Տիգրան 2-ի իրականություններում ու չեն կարողանում հասկանալ ստեղծված իրավիճակի բուն էությունը:

Բայց այս հարցում ես վատատեսական տրամադրություններ ունեմ ու հակված եմ կարծելու, որ խնդրի կարգավորման համար առնվազն երկու-երեք կառավարություն պետք է փոխվի, այսինքն գոնե 20-25 տարի պետք է անցնի:

Խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հակամարտության գաղափարական ներգործությամբ գոյություն ունեցող իշխանությունները հիմ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...