Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Մամեդյարով-Մնացականյան հանդիպման մասին

- in Միջազգային
Mamedyarov

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Բրատիսլավայում այդ երկրի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման վերաբերյալ, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հանդիպումը տևել է 3.5 ժամ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրադրությունը: Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները և նոր հանդիպում անցկացնել 2020 թվականի սկզբին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...