ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է բոլորին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Դեսպանատունը հայտնել է նաև, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին փակ կլինի։

«Դեսպան Թրեյսին հայ ժողովրդին ուղղված իր առաջին ամանորի ուղերձը պատրաստեց հայ և ամերիկացի երեխաների մասնակցությամբ, որոնք խորհրդանշում են երկու երկրների միջև բարեկամության վառ ապագան: Հետևե՛ք մեզ ինստագրամում և ֆեյսբուքում` բաց չթողնելու դեսպանի ուղերձը: Իսկ մինչ այդ, ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է բոլորին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Ի դեպ, տոնի առթիվ դեսպանատունը դեկտեմբերի 24-ին և 25-ին փակ կլինի»,- ասված է դեսպանատան ինստագրամյան էջում տեղադրված հայտարարությունում: