Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին

- in Մշակույթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://JazzBluesNews.com «Հոկտեմբերի 1-ին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած էի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի կողքին:

Բեմի վրա Վահագն Հայրապետյանն էր, Գրանտ Սթյուարթը (սաքսոֆոն), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Երգում էր Լյուսի Եղիազարյանը:

Ջոն Մարշալը այդ պահին իր շեփորով կանգնած էր բեմի անկյունում ու չէր նվագում:

Ու մի դրվագում եկավ բեմի կենտրոն, մի կտոր նվագեց ու կրկին քաշվեց բեմի անկյունը:

– Ինքն էլ եկավ իր պատմությունը պատմեց ու գնաց,- դրվագը մեկնաբանեց Հյուսնունցը:

Տեսնելով իմ տարակուսած հայացքը, Հյուսնունցը սկսեց բացատրել, թե ինչ է կատարվում բեմում:

Ըստ նրա՝ դա զրույց է, խոսակցություն: Երաժիշտներից յուրաքանչյուրը իր լեզվով (գործիքով) պատմությունն է պատմում, կամ արձագանքում մյուսի պատմած պատմությանը, հարցեր տալիս, պատասխաններ ստանում, զարմանում, ուրախանում, տխրում, ջղայնանում այդ պատասխանների վրա, կամ անտարբեր մնում:

Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին: Ու այդ օրվանից՝ հիմնականում ավտոմեքենայի կամ ինքնաթիռի մեջ լսում եմ ինձ ծանոթ և անծանոթ ջազ ստեղծագործություններ և իմանում բազմաթիվ, բազմաթիվ հետաքրքիր, հուզիչ, զարմանալի պատմություններ:

Շնորհակալ եմ Մաեստրո:)»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments