Aram a

Արամ Ա Կաթողիկոսը, իր որդեգրած ավանդության համաձայն, 2020-ը հռչակել է «Հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի»: Այս մասին գրում է «Ասպարեզ»-ը։

Հաշմանդամների նվիրված վեհափառ հայրապետին պատգամը պիտի կարդացուի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի մեջ Հունվարի 12-ին՝ Սուրբ պատարագի ժամանակ, ապա՝ Մեծի Տանն Կիլիկիոյ թեմերի բոլոր եկեղեցիներում։

Վեհափառը 2003-ից ի վեր յուրաքանչյուր տարի հայ ժողովրդի կյանքի հետ անմիջական աղերս ունեցող արժեք կամ երևույթ է ընտրում։

«Կաթողիկոսին պատգամին լոյսին տակ, այդ թեմաները ամբողջ տարուան ընթացքին քննարկումի նիւթ դարձած են մեր եկեղեցիներուն եւ ազգային կառոյցներուն ու միութիւններուն կազմակերպած ձեռնարկներուն ընթացքին»,-նշում է աղբյուրը։

2003՝ Աստվածաշնչի տարի

2004՝ Հայ Ընտանիքի տարի

2005՝ Ազգային Պահանջատիրության տարի

2006՝ Հայ Դպրոցի տարի

2007՝ Հայ Լեզվի տարի

2008՝ Քրիստոնեական դաստիարակության տարի

2009՝ Երիտասարդության տարի

2010՝ Հայ Կնոջ տարի

2011՝ Հայ Մանուկի տարի

2012՝ Հայ Գիրքի տարի

2013՝ Հայ Մոր տարի

2014՝ Տարեցների տարի

2015՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի

2016՝ Ծառայության տարի

2017՝ Վերանորոգման տարի

2018՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակը

2019՝ Հայ Մամուլի տարի։