Բարսեղ Բեգլարյանն ու Սերգո Կարապետյանն առերեսվել են

- in Իրավունք
beglaryan barsegh

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեկուկես ամիս առաջ հարցաքննվելու ժամանակ առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը։

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments