Putin Vladimir

Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը, թողնելով պաշտոնը 1999 թվականին, իր իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին խնդրել է պահպանել երկիրը:

Ելցինի խոսքերը BBC- ին տված հարցազրույցում հրապարակել է այն ժամանակ նրա խորհրդական Վալենտին Յումաշևը:

Ըստ նրա՝ ասեկոսեներն առ այն, որ Պուտինի և Ելցինի միջև կադրային նշանակումների և Ռուսաստանի նախկին առաջնորդի ու նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ կային որոշակի պայմանավորվածություններ, «լիովին անհեթեթություն է»: Ինչպես նշել է Յումաշևը, Ելցինը, լինելով իմաստուն քաղաքական գործիչ, քաջ գիտակցում էր, որ բոլոր այդպիսի համաձայնություններն ավարտվում են այն պահին, երբ նոր անձը ստանձնում է նախագահությունը:

«Միակ բանը, որ Ելցինը հրաժեշտի ժամանակ խնդրեց Պուտինին, սա էր․ «Հոգ տանել Ռուսաստանի մասին»,- հիշեցրել է խորհրդականը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •