Դեկտեմբերի 4-ին հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին և առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար գումար և դիմել փախուստի:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...