Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին

- in Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Մարտահրավերները» շարունակվում են:

Նվիրաբերեք ձեր ամենամսյա 22 դոլարը (կամ 10 հազար դրամը) «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մարտահրավիրեք երեք այլ հայի՝ նույնը անել:

Այսինքն՝ բաժանորդագրվել նվիրատվության հետևյալ հղման միջոցով, https://www.himnadram.org/en/donate և հրավիրել երեք ուրիշ հայերի՝ անել նույնը:

Ստացվում է՝ 1+3+3+3+3 բանաձև»։

Նշենք, որ ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանն ընդունել է Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի՝ ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն անելու մարտահրավերը։ Նա իր հերթին մարտահրավեր է նետել Շերին, ձեռնարկատեր Քարոլին Ռաֆայելյանին և Փոլեթ Հոուելին։
«Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում ճանապարհաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերը։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...