Եթե ոստիկանությունը այդ ժամանակ ունենար նման գործառույթ …

- in Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Օպերատիվ հետախուզության գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատահական չի համարում, որ 2007թ. ոստիկանությանը զրկել էին այդ հնարավորությունից, և 2008-ին տեղի ունեցավ Մարտի 1-ը. «Եթե ոստիկանությունը այդ ժամանակ ունենար նման գործառույթ, ես համոզված եմ, որ Մարտի 1-ի փաստաթղթերի կեղծումները անհնար կլինեին»:

Նրա խոսքով՝ ոստիկանության գաղտնալսման իրավունքը բարեփոխումներին միտված քայլ է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...