Arayik Harutyunyan

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին:

Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց Արցախի նախկին վարչապետ, առաջիկա ընտրություններում որպես Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն է նկատի ունեցել Ռոբերտ Քոչարյանը, երբ հարցազրույցում ասել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին:

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում Պաշտպանության բանակի զինվորների ներկայության մասին տեղեկություններին: