«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել

- in Սոցիալական
Zvartnoc odanavakayan

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Այս մասին տեղեկացնում են օդանավակայանից:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...