Yntrutyun

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝ 49.77 տոկոսը:

Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները ներկայացնում ենք ստորեւ․

Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1775-ը կամ 57.78 տոկոսը:

Տափերական համայնքում 3072 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1464-ը կամ 47․66 տոկոսը:
Տափերականում ընտրվել է համայնքապետարանի հաշվապահ Կարեն Խաչատրյանը:

Ալաշկերտ համայնում 1470 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 628-ը կամ 42.72 տոկոսը:Ծիածան համայնքում 921 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 129-ը կամ 14,01 տոկոսը:

Ֆերիկ համայնքում 347 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 118-ը կամ 34.01 տոկոսը:

Նորապատ համայնքում 1820 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանըը մասնակցել են 403–ը կամ 22.04 տոկոսը:

Ավան համայնքում 678 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 470-ը կամ 69.32 տոկոսը:

Ավան գյուղում հաղթել է նախկին գյուղապետ, պատմության ուսուցիչ Գևորգ Գալստյանը:

Զարինջա համայնքում 479 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 208-ը կամ 43.42 տոկոսը:

Թլիկ համայնքում 127 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 22-ը կամ 17.32 տոկոսը:

Անկախ դիտորդը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով:

Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:

Կոշ համայնքում 2322 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1530-ը կամ 65.89 տոկոսը:

Կոշ գյուղում հաղթել է գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը:

Հակո համայնքում 149 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 36-ը կամ 24.16 տոկոսը:

Դդմաշեն համայնքում 1912 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 584 -ը կամ 30.54 տոկոսը:

Զովաբեր համայնքում 1181 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 846 -ը կամ 71.63 տոկոսը:

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում 2019 թվականի դեկտեմբերի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Զովաբերում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածու՝ անկուսակցականներ՝ Զովաբեր համայնքի ղեկավարի տեղակալ Ժիրայր Շահբազյանը, Սեւանի էլցանցի տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Բաղդասարյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Հակոբ Ստեփանյանը: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցած 845 ընտրողներից 357-ն իրենց ձայնը տվել են Խաչիկ Բաղդասարյանի օգտին: 278 ձայն շահել է Տարոն Շահբազյանը, 204 ձայն՝ Հակոբ Ստեփանյանը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Անտառամուտ համայնքում 247 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 124-ը կամ 50.20 տոկոսը:

Ողջաբերդ համայնքում 747 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 561-ը կամ 75.10 տոկոսը:

Անուշավան համայնքում 1564 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 859-ը կամ 54.92 տոկոսը: