Ժողովուրդն արդյոք վստահո՞ւմ է Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լեւոն Յոլյանին, ԿԸՀ նախագահին

- in Կարծիք
Edmon Marukyan

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել Սահմանադրական դատարանը, եթե կան այլ կառույցներ, որոնց նկատմամբ նույնպես ժողովուրդն ունի անվստահություն։

Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովուրդն արդյոք վստահո՞ւմ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լեւոն Յոլյանին, Վանաձորի մանդատագողությամբ զբաղված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրիի ընտրություններում կեղծիքներով ընտրված պարոն Բալասանյանին։ Կա 2 տարբերակ․ կա՛մ ասում եք՝ վստահում ենք այդ մարդկանց, կա՛մ, եթե չեք վստահում, ապա ինչո՞ւ չեք բերում նախագծեր՝ իրենց էլ փող տանք, որ գնան այդ տեղերն էլ նորմալ, հեղափոխությունից հետո եկած, անկախ, անկաշկանդ մարդիկ ընտրվեն»,- հարցրեց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ի պատասխան՝ ասաց, որ Մարուքյանի հնչեցրած հարցերը նախագծի քննարկման հետ կապ չունեն․ «Այս նախագիծն անձերի մասին չէ, ինստիտուտների արժանահավատության եւ իրենց առաքելությունն իրագործելու ի զորու լինելու մասին է։ Նախագծի էությունը անձանց հանդեպ վստահության վրա չի խարսխված, այդ պատճառով էլ նպատակահարմար չեմ համարում պատասխանել»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...