Ինչ կլիներ, եթե անցկացվեր արտահերթ ընտրություն

- in Ընտրություններ

Երեւանի Ավագանու Լույս խմբակցության շուրջ ստեղծված վիճակը հետաքրքիր լույսի ներքո է այն առաջարկի ֆոնին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին օրերս արել էր ՀՀԿ-ականը, հայտարարելով, թե խորհրդարանի արտահերթ ընտրությունը անհրաժեշտ է հենց Փաշինյանին՝ Արցախի հարցում մարտահրավերներին դիմագրավելու համար:

Իհարկե, Արցախի հարցում արտահերթ ընտրության անհրաժեշտության առումով Արմեն Աշոտյանը զգալիորեն չափազանցրել էր, սակայն ընդհանուր առմամբ ՀՀԿ առաջարկը հասկանալի է:
Եթե մոտ ապագայում լինի արտահերթ ընտրություն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ այդ ընտրության արդյունքում խորհրդարան կանցնի ընդամենը երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանն:

Բոլորովին այլ հարց է, թե հանրության գերակշռող մեծամասնությունն ինչպես է վերաբերում ՀՀԿ-ին: Ի վերջո, ՀՀԿ-ն մեծամասնության համակրանքին չէ, որ հավակնում է: ՀՀԿ-ն այդ հարցում Նիկոլ Փաշինյանի հետ չի էլ մրցում: Այդ հարցում Նիկոլ Փաշինյանի հետ ներկայում չի մրցում եւ չի կարող մրցել ոչ մի այլ ուժ: ՀՀԿ-ն մրցում է «փոքրամասնության» համար, եւ այստեղ է, որ գործնականում ամենից մրցունակն է եւ մոբիլը:

Հայաստանի ներքաղաքական կյանքում ուղենշային «պարադիգմ» է այն, որ ՀՀԿ-ին հաղթել է միայն Նիկոլ Փաշինյանը, մնացյալ բոլորի պարագայում մրցակցության հաշիվը խորքային բազմաշերտ եւ բազմաբնույթ գործոնների համալիրում շարունակում է լինել հօգուտ ՀՀԿ-ի:

Դա իհարկե հանրության խնդիրը չէ, այլ հենց մնացյալ ուժերի, որոնք այդ խնդիրը փորձում են լուծել ոչ թե մտածելով ՀՀԿ հետ մրցակցության հաշիվն իրենց օգտին փոխելու մասին՝ դուրս գալով արդեն Նիկոլ Փաշինյանի հետ մրցակցության հարթություն, այլ փորձում են օգտվել Նիկոլ Փաշինյանի հաշվից, ինչը թույլ չի տալիս առաջին հերթին ոչ թե Փաշինյանը, այլ հանրությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...