Կիևում բանկի շենքի պայթյունից հետո փողոցը լցվել է թղթադրամներով

- in Հասարակություն

Կիևի Դնեպրովի շրջանում գտնվող Օշադբանկի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո բանկի մոտակայքում գտնվող փողոցը լցվել է 100 գրիվենի թղթադրամներով:

Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, տեղեկացնում է «Ինֆորմատոր»-ը՝ գրում է lenta.ru-ն:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի արդյունքում բանկի մասնաճյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել է. սենյակի ներսից փլուզվել է առաստաղը, և պատուհանները կոտրվել են: Կիևում ներդրվել է «Ազդանշան» ռեժիմը, և կասկածյալները հետախուզվում են:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...