2020 թվականի բյուջեն, այո, հեղափոխական է, այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամամակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ պաշտպանության ոլորտի հատկացումներին: Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք ու սպառազինություն և կշարունակի ձեռք բերել:
«2018 թվականից ի վեր, ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն: Դա մոտավարոպես 28 տոկոս է: Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: Եվ ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Եվ ուզում եմ ասել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են»,- ասաց վարչապետը: