ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր բլոգում անդրադարձել է Հայաստանում կատարած ճամփորդություններին։

«Հայաստանով ճանապարհորդելիս մարդկանցից հաճախ եմ լսում, որ ազգականներ ու ընկերներ ունեն Նահանգներում: Շատ ուրախանում եմ, երբ հանդիպում եմ մարդկանց, որոնք եղել են Նահանգներում, կամ սովորել այնտեղ և վերադարձել են Հայաստան՝ հայրենակիցներին պատմելու իրենց ամերիկյան արկածների ու քաղած դասերի մասին»,- գրել է դեսպան Թրեյսին իր վերջին բլոգում՝ խոսելով ապահով ու պատասխանատու ճանապարհորդության մասին։