Այս տարի Ամանորին նվիրված հայերեն լեզվով նոր երգ կլինի, որն ըստ Փաշինյանի պետք է լինի չափազանց պոպուլյար։

«Ես խանդով եմ վերաբերվում, երբ տեսնում եմ մեր Ամանորյա երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար է, քան հայկական երաժշտությունը։ Խնդիր էի դերել, որ նոր երգը գրվի և այս պրոցեսը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև այն նույնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան օրինակ «Ջինգլ բոլսը» կամ «Հապի բրդեյը», և հիմա այս տարի նոր երգ կա Ամանորի հետ կապված»,-այս մասին այսօր իր ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ այդ պրոցեսը պետք է շարունակվի այնքան ժամանակ մինչև սկզբից Հայաստանում, ապա ամբողջ աշխարհում հայկական երգը կհաղթի «գլոբալ» երգերին. «Ես կարծում եմ, որ սա նույնպես մեր պետական ու ազգային ինքնության համար շատ կարևոր է»։