mayrughi

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ ԲՀԿ պատգամավորների հայտարարություններին:

Նա նշեց, որ երբ ԲՀԿ-ն որոշել է ներդրումային միջավայրից բողոքել, ժամանակագրորեն դա համընկել է այն բանի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել Մուլտի գրուպ ընկերության ղեղավարին՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար:

«Եվ ես ուզում եմ ասել, որ Հյուսիս-հարավ պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, որ ՀՀ-ում բռնել են էտ նախագիծը, կթել են՝ որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել: Եվ որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը կարա իր կեղտոտ թաթիկներով կպնի: Կկտրենք բոլորի թաթիկները: Սա ի գիտություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...