mard

«Ժամանակի դեմքը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում Գագիկ Գասպարյանի արվեստի երրորդ համահավաք ներկայացումն է հանրությանը:

Լուսանկարչությունը, Գագիկ Գասպարյանի ներկայացմամբ, իր հոբբին է, բայց այն, ոնց տարիներ, տասնամյակներ շարունակ իր ստեղծած գործերը, ժամանակի, դեմքերի արձանագրումներ – լուսապատկերներն են վկայում, արվեստի մակարդակի է հասել հեղինակի արհեստավարժությամբ, իրերն ու երևույթները դիտարկելու և ներկայացնելու տեսանկյունով, նաև լուսանկարչական հմտությունների կիրառման մակարդակով: Եթե առաջին ցուցահանդեսներում հետահայաց հայացքով ներկայացվում և, մի տեսակ, քննվում, վերաժևորվում էր անցյալը (ցուցադրվում էին, հիմնականում, մինչ 2000-ական թվականներն արված գեղարվեստական լուսանկարչական աշխատանքները՝ դիմանկարներ, բնանկարներ, դրվագներ՝ բեմադրություններից, հայկական գյուղաշխարհի մարդիկ և առօրյան, նաև 1988-ի համազգային զարթոնքի քրոնիկոնից առնված արձանագրումներ), ապա ներկա ցուցադրությունը Գագիկ Գասպարյանը կազմել է 2000-ից սկսյալ մինչ մեր օրերը ստեղծված գործերով: Հիմնականում դիմանկարներ են, մարդիկ, որոնց գործունեությունը քաջածանոթ է լայն հանրությանը՝ արվեստագետներ, հոգևոր հայրեր, բեմի մարդիկ, երաժիշտներ…

Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի հանդիսությունների մի պատը սահմանափակ տարածք է՝ մեծաքանակ գործեր ցուցադրելու համար, բայց երկու տասնյակի հասնող լուսանկարներն էլ արդեն թույլ են տալիս ցուցահանդեսը խորագրելու «Ժամանակի դեմքը»: Պակասը լրացրեց տեսաժապավենը՝ ևս հարյուր գործերի ցուցադրությամբ: Մինչ էկրանին ցուցադրվում էին գործերը, գնահատանքի խոսք ասացին Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և բանաստեղծ Հովիկ Հովեյանը: Երկուսն էլ հաստատեցին, որ լուսանկարներն արվել են «հոգու աչքով», որ դրանք գեղարվեստական արժեք ունեն և որ մշակույթի շատ գործիչներ կցանկանան իրենց դիմանկարները տեսնել Գագիկ Գասպարյանի հավաքածուի մեջ:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 1 человек, в помещенииНа изображении может находиться: Седрак Ерканян, в помещенииНа изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: 1 человек, играет на музыкальном инструменте, сидит и в помещенииНа изображении может находиться: один или несколько человек, очки и часть тела крупным планомНа изображении может находиться: 1 человек, улыбается, в помещенииНа изображении может находиться: 3 человека, в том числе Седрак Ерканян, в помещении