Հրայր Թովմասյանը չի կարող օգտվել ՍԴ դատավորի անձեռնմխելիության իրավունքից

- in Ով ով է ...

Եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նրա՝ նախարար աշխատած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ չարաշահումների գործով, ապա նա չի կարող օգտվել ՍԴ դատավորի անձեռնմխելիության իրավունքից:

Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվելու մասին հարցին:

«Որքանով ես եմ տեղյակ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին: Այդ մասով բնականաբար Սահմանադրական դատարանի թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում, այդ մասով Սահմանադրական դատարանի դատավորն անձեռնմխելիություն չունի»,- ասաց Բադասյանը:
Նա նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարվել է՝ որևէ անձ չունի երաշխիք, որ չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Դրա ապացույցն են այսօր Հայաստանում մեծ թվով նախկին և ներկա պաշտոնատար անձանց մասով իրականացվող քրեական հետապնդումները:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...