Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լիոնել Մեսսիի դեմ խաղալու մասին:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ այցելել են Հռոմի մանկական հոսպիտալ, որի ընթացքում պատասխանել են նաև երեխաների հարցերին: «Ես խաղացել եմ «Նոու Կամպ» մարզադաշտում Մեսիի դեմ: Նա այլմոլորակային է: Դժվար էր նրա դեմ խաղալը, բայց կարծում եմ, որ դժվար էր նաև «Բարսելոնա»-ին խաղալ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում»,- ասել է Մխիթարյանը:

Spread the love